Կլինսմանը`Հալանդի մասին․ «Ամիս-ամիս նա ավելի լավն է դառնում»
Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի մասին։
«Հալանդն իր հետքը թողեց «Լայպցիգի» դեմ խաղում (խմբ․՝ 1:3)․ նա ոչ միայն երկու հրաշալի գոլ խփեց, այլև միայնակ պայքարում էր միցակցի ողջ պաշտպանության դեմ, ինչը շատ-շատ տպավորիչ է։
Այնպիսի տպավորություն է, որ ամիս-ամիս նա ավելի լավն է դառնում․ նա ուժ է հավաքում և դառնում է իսկական տղամարդու։
Չեմ կարծում, որ Հալանդին անհրաժեշտ է փոխել ակումբը․ եթե ես լինեի նրա փոխարեն, կվայելեի «Բորուսիայում» անցկացրած ժամանակս»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Դորտմունդի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ նորվեգացի հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բունդեսլիգա, Լայպցիգ, Հալանդ, Յուրգեն Կլինսման