Կիկե Սետիենի նախկին օգնականը գլխավորել է Պիկեին պատկանող ակումբը

Կիկե Սետիենի նախկին օգնականը գլխավորել է Պիկեին պատկանող ակումբը

18/01/2021 - 23:31

Ինչպես տեղեկացնում է ՖԿ «Անդորրայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդեր Սարաբիան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

«Անդորրան» հանդես է գալիս Իսպանիայի նշանակությամբ 3-րդ դիվիզիոնի՝ Սեգունդա Բ-ի 3-րդ խմբի A խմբում և կայացած 11 խաղերից հետո, վաստակած 19 միավորով, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Խիմնաստիկին» զիջելով 1 միավոր։

Հիշեցնենք, որ Էդեր Սարաբիան «Բարսելոնայում» ընդգրկված էր գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի շտաբում, և 62-ամյա մասնագետի հեռացումից հետո նա նույնպես հեռացել է կատալոնական ակումբից։

Սարաբիան Կիկե Սետիենի հետ աշխատել է նաև «Բետիսում» ու «Լաս Պալմասում»։

Վերջում հավելենք, որ «Անդորրան» պատկանում է Kosmos Group ներդրումային ֆոնդին, որտեղ մասնաբաժին ունի նաև «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն։





# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023