Կելեհերի բենեիֆսը. Լիվերպուլը 11-մետրանոցներով հաղթեց Դերբի Քաունթիին` դուրս գալով Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥
Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց Առաջին լիգան` երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դերբի Քաունթիի» դեմ։
Չնայած հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի սաներն ունեին ինչպես խաղային, այնպես էլ տարածքային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան հիմնական ժամանակում հաղթանակ կորզել. այն ավարտվեց 0:0 հաշվով։
Ըստ Անգլիայի Լիգայի գավաթի կանոնադրության` եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, մրցող կողմերը, հաղթողին պարզելու համար, միանգամից 11-մետրանոցներ են իրացնում։
Հարվածաշարի ժամանակ փայլեց «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը, ով հետ մղեց մրցակցի երեք հարված` հաղթանակ պարգևելով մերսիսայդյան ակումբին։
Այսպիսով, «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Դերբի Քաունթի, Լիվերպուլ, Կուիվին Կելեհեր, Յուրգեն-Կլոպ