Կարմիր քարտ` առաջին վայրկյանին. Բրազիլացի ֆուտբոլիստը հեռացվել է հանդիպման մեկնարկում 🎥
Բրազիլական Ա սերիայի 31-րդ տուրու «Կրուզեյրոն» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Ատլետիկո Պարանաենսեին»։
Հանդիպման հակահերոս դարձավ «Կրուզեյրոյի» հարձակվող Ռաֆա Սիլվան։
32-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջին վայրկյանին թույլ տված խախտման համար հեռացվել է դաշտից։ Սիլվան անչափ կոպիտ է դիմավորել մրցակցի ֆուտբոլիստին` արմունկով հարված հասցնելով վերջինիս։
Հավելենք, որ «Կրուզեյրոն» «Կրուզեյրոն» ունի 44 միավոր և 8-րդ տեղում է, իսկ «Ատլետիկո Պարանաենսեն» 34 միավորով բարձրացել է 15-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Պարանաենսե, Բրազիլական Ա սերիա, Կրուզեյրո, Ռաֆա Սիլվա