Կարիմ Բենզեման խոսել է ստացած վնասվածքի մասին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։
«Արքայական» ակումբի միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման, ով դարպասը գրավելու պահին վնասվածք ստացավ և րոպեներ անց փոխարինվեց։
Հանդիպումից հետո ֆրանսիացի հարձակվողը խոսել է ստացած վնասվածքի մասին.
«Ես լքեցի խաղադաշտը, քանի որ տհաճ հարված ստացա սրունքի հատվածում: Բայց դա ուղղակի կապտուկ է: Կիրակի օրը պատրաստ կլինեմ «Բարսելոնայի» դեմ խաղին»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ մարտի 19-ին Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցելու է «Բարսելոնայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կարիմ-Բենզեմա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ