Սպասվում է, որ Բենզեման կմասնակցի Ատլետիկոյի դեմ հանդիպմանը

Սպասվում է, որ Բենզեման կմասնակցի Ատլետիկոյի դեմ հանդիպմանը

06/03/2021 - 10:25

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Լա լիգայի 26-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ դերբիին։

Մարտի 5-ի առավոտյան ֆրանսիացին մարզվել է «սերուցքայինների» հիմնական խմբի հետ։

33-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել «արքայական» ակումբի վերջին երեք հանդիպումները։ Բենզեման վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 14-ին «Վալենսիայի» դեմ տնային խաղում (2:0) և դարձել իր թիմի առաջին գոլի հեղինակը։

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 19։15-ին։

Այս պահի դրությամբ Լա լիգայի առաջատարը «Ատլետիկոն» է։ Դիեգո Սիմեոնեի սաները 24 հանդիպումներից հետո վաստակել են 58 միավոր։ Նրանց հետևում են «Բարսելոնան» և «Ռեալը», որոնք 25 հանդիպումներից հետո իրենց ակտիվում ունեն 53-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ երկրորդ հորիզոնականում կատալոնացիներն են։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023