Կառլոս Տևեսը չեմպիոնական տիտղոս է պարգևել Բոկա Խունիորսին?

Կառլոս Տևեսը չեմպիոնական տիտղոս է պարգևել Բոկա Խունիորսին?

08/03/2020 - 14:56

Արգենտինայում ավարտվել է հերթական առաջնությունը։ Սուպերլիգայի վերջին՝ 23-րդ տուրից առաջ, առաջնության առաջատարը «Ռիվեր Փլեյթն» էր՝ 1 միավորով գերազանցելով «Բոկա Խունիորսին»։

Վերջին տուրից առաջ «Ռիվերը» պետք է անպայման հաղթանակ տաներ «Ատլետիկո Տուկումանի» դեմ խաղում, սակայն հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Իր հավերժ մրցակցի սայթաքումից օգտվել է «Բոկա Խունիորսը»։ Մայրաքաղաքայաին թիմը սեփական հարկի տակ մրցում էր «Խիմնասիա և Էսգրիմայի» դեմ։ Ողջ հանդիպման ընթացքում «Բոկան» ունեցել է նկատելի առավելություն, սակայն միայն հանդիպման 73-րդ րոպեին է բացել խաղի հաշվիը։ Գոլի հեղինակ է դարձել Կառլոս Տևեսը։ Ինչպես հետագայում պարզվեց, այդ գոլը չեմպիոնական տիտղոս է պարգևել «Բոկա Խունիորսին»։

«Բոկան» նվաճել է 34-րդ չեմպիոնությունը, սակայն չեմպիոնական տիտղոսների քանակով ռեկորդակիրը «Ռիվերն» է, որը նվաճել է 36 տիտղոս։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023