Կապառոս. «Բոլոր խաղերում փորձելու ենք պայքարել միավորների համար»
Դեկտեմբերի 7-ին կայացավ ԱԱ-2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների դեմ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վիճակահանությունից հետո ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․
«Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ: Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրատսվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»:
# ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Իսլանդիայի հավաքական, Լիխտենշտեյնի հավաքական, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Ռումինիայի հավաքական