Կանսելուի ծառառայություններով հետաքրքրված են երկու գրանդ ակումբներ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բավարիայի» կազմում, վարձակալության ավարտից հետո կվերադառնա մանկունյական ակումբ։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը չի օգտվելու 70 մլն եվրոյի դիմաց 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորությունից։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Կանսելուին, ում ծառայութուններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Բարսելոնան»։
«Բլաուգրանան» դեռևս սույն թվականի հունվարին էր մոտ պորտուգալացի պաշտպանին ձեռք բերելուն, իսկ այժմ գործարքի կայացումը կախված է կատալոնական ակումբի ֆինանսական հարցերի կարգավորումից։
Հավելենք, որ Ժոաու Կանսելուն «Բավարիայի» կազմում դաշտ է դուրս եկել 21 անգամ` դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է պորտուգալացի ֆուտբոլիստի «Մանչեսթեր Սիթիի» կազմում ունեցած մրցելույթներին, ապա վերջինս «քաղաքաբնակների» շարքերը համալրել է 2019 թ. օգոստոսին` անցկացրած 154 խաղում դառնալով 9 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո