Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկները» դրամատիկ հաղթանակ է կորզել որակավորման առաջին փուլի կիսաեզրափակիչում 🎥
Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ-աղջիկները» մրցել է բուլղարական «Սոֆիայի» դեմ։
Հավասար պայքարում անցած խաղում Հայաստանի չեմիոնը 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ է կորզել։
Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմից 90+1-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Վերոնիկա Ասատրյանը։
«Փյունիկ-աղջիկները» ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայում։
Մրցաշարի որակավորման առաջին փուլի եզրափակիչում «Փյունիկ-աղջիկների» մրցակիցը կլինի «Լյուբոտեն» (Հյ. Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ, Մանուկ Սարգսյան, Վերոնիկա Ասատրյան, Փյունիկ, Փյունիկ-աղջիկներ