Կայացավ ՉԼ 1/4 եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը
Այսօր՝ հուլիսի 10-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության 1/4 եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
Քառորդ եզրափակիչ
1․«Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ» – «Լիոն»/«Յուվենտուս»
2․ «Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ»
3․ «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա»
4․ «Ատալանտա» – ՊՍԺ
Կիսաեզրափակիչ
1․ «Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ»/«Լիոն»/«Յուվենտուս» – «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա»
2․ «Լայպցիգ»/«Ատլետիկո Մադրիդ» – «Ատալանտա» – ՊՍԺ
Եզրափակիչ խաղում նոմինալ տանտեր կհամարվի երկրորդ կիսաեզրափկիչ խաղի հաղթողը։
Հիշեցնենք, որ մրցաշարը դադրեցվել էր սույն թվականի մարտի 12-ին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Քառորդ եզրափակչի ուղեգիր ունեն չորս ակումբներ՝ «Ատալանտան», ՊՍԺ-ն, «Լայպցիգը» և «Ատլետիկո Մադրիդը»։
1/8 եզրափակիչ փուլի մյուս պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-8-ին՝ տանտեր ակումբների մարզադաշտերում։ Այդ խաղերում միմյանց դեմ դուրս կգան հետևյալ զույգերը․
«Բարսելոնա» – «Նապոլի» (առաջին խաղը՝ 1։1)
«Յուվենտուս» – «Լիոն» (0։1)
«Բավարիա» – «Չելսի» (3։0)
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» (2։1)
Քառորդ եզրափակչից սկսած մրցաշարն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ «ութի եզրափակիչ» ձևաչափով։ Դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով։ Օգոստոսի 12-15-ը կանցկացվեն քառորդ եզրափակիչները, 18-19՝ կիսաեզրափակիչնրեը, իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնի «Էշտադիու դե Բենֆիկա» մարզադաշտում։
# Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բարսելոնա, Լայպցիգ, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Նապոլի, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ