Կամերունի դեմ խաղում Կոմորյան Կղզիները ներկայացել է առանց դարպասապահի
Աֆրիկայի Ազգերի լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում Կամերունի հավաքականը մրցում է Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։
Կոմորյան Կղզիների հավաքականն այս հանդիպմանը ներկայացել է առանց որևէ դարպասապահի, իսկ խաղի մեկնարկից դարպասը պաշտպանում է նոմինալ ձախ պաշտպան Շակեր Ալհադուրը, ում հասակն ընդամենը 172 սմ է։
Բանն այն է, որ Կոմորյան Կղզիների դարպասապահներից Սալիմ Բեն Բաունան վնասվածք ունի, իսկ Մոյադ Հոսեյնին վարակված է կորոնավիրուսով։
Հավաքականի հիմնական դարպասապահ Ալի Ահմադան, ով նույնպես վարակված էր կորոնավիրուսով, Կամերունի դեմ հանդիպումից առաջ Covid-19-ի բացասական թեստ է հանձնել, այդուհանդերձ նա, Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության նոր օրենքի հետևանքով, չի կարողացել մասնակցել Կամերունի դեմ հանդիպմանը։
Ըստ նոր օրենքի` այն ֆուտբոլիստները, ովքեր մրցաշարի ընթացքում կհանձնեն կորոնավիրուսի դրական թեստ, պարտավորեն 5 օրով ինքնամեկուսանալ, իսկ Ահմադայի կարանտինն ավարտվում էր միայն հունվարի 22-ին։
Ընդ որում` ֆուտբոլիստն ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո առաջիկա հանդիպման համար պետք է ներկայացնի առավելագույնը 48 ժամվա վաղեմության ՊՇՌ բացասական թեստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալի Ահմադա, Աֆրիկայի ազգերի գավաթ, Կամերունի հավաքական, Կոմորյան Կղզիների հավաքական, Շակեր Ալհադուր