Կադիսն 90+6-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակն Էսպանյոլի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «էսպանյոլի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ և դրամատիկ հանդիպում ստացվեց, որն ավարտցեց 2:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Էսպանյոլի» կիսապաշտպան Մանու Մորլանեսը, որին «Կադիսը» պատասխանեց 55-րդ Ալվարո Մորատայի խփած գոլով։
Հաշվի հավասարվելուց հետո էլ կողմերը փոխանակվում էին վտանգավոր գրոհներով, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում նրանց առաջ անցնել հաշվի մեջ։
Այդուհանդերձ, 90+1-րդ րոպեին «Կադիսը» հարձակման աջ եզրով կտրուկ գրոհ զարգացրեց, ինչի արդյունքում Իվան Ալեխոն գրավեց կատալոնական ակումբի դարպասը։
Թվում էր` վերջ, «դեղին սուզանավը» հաղթանակ կկորզի, սակայն 90+6-րդ րոպեին հանդիպման վերջին գրոհը Վիսենտե Մորենոյի սաները վերածեցին դարպասի գրավման. աչքի ընկավ Ռաուլ Դե Տոմասը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Կադիսը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, իսկ «Էսպանյոլը, 27 միավորով, 11-րդն է։
Հավելենք, որ «Կադիսի» կազմից այս հանդիպմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, ով այդպես էլ դուրս չեկավ դաշտ` մնալով պահեստայինների նստարանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Նեգրեդո, Էսպանյոլ, Իվան Ալեխո, Լա-լիգա, Կադիս, Մանու Մորլանես, Ռաուլ դե Տոմաս, Վարազդատ Հարոյան