Կադիսը 89-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Գրանադայի դեմ խաղում🎥

Կադիսը 89-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Գրանադայի դեմ խաղում🎥

14/12/2021 - 01:56

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։

Հանդիպումը բավական համառ և լարված պայքարում անցավ, որի ընթացքում խփվեց երկու գոլ. կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով։

Նախ 32-րդ րոպեին «Կադիսին» առաջ մղեց Սանտիագո Արսամենդիան, ապա 89-րդ րոպեին 39-ամյա հարձակվող Խորխե Մոլինան խփեց «Գրանադայի» պատասխան գնդակը։

Այս ոչ-ոքիից հետո «Կադիսը» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 18-րդ հորիզոնական։

«Գրանադան», 16 միավորով, 15-րդն է։

Նշենք, որ «Կադիսի» կազմից հանդիմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, սակայն, այդպես էլ դաշտ դուրս չեկավ` մնալով պահեստայինների նստարանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023