Կադիսը կրկին հայերեն գրառում է կատարել` հիշեցնելով հերթական ընկերական խաղի մասին📸
«Կադիսը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
Անդալուսական ակումբը հուլիսի 30-ին ընկերական հանդիպում է անցկացնելու «Էսպանյոլի» դեմ։
Ինչպես «Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ, այնպես էլ հիմա «դեղին սուզանավը» հայերենով գրառում է կատարել Facebook-ի իր էջում` հիշեցնելով հանդիպման մասին։
Հավելենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
