Ծանր վնասվածք՝ Տորինո – Նապոլի խաղի ընթացքում ?
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում կայացած Նապոլի – Տորինո խաղը, որն ավարտվել է 0։0 հաշվով, Ալբանիայի հավաքականի և Նապոլիի պաշտպան Էլսեյդ Հյուսայը գլխիվայր ընկել է գետնին և վնասել վիզը։
Խաղի 34-րդ րոպեին օդային պայքարի ժամանակ, Հյուսայը անհաջող կերպով ընկել է գետնին՝ ուղիղ գլխի վրա և միանգամից հոսպիտալիզացվել։
Հիշեցնենք, որ 25-ամյա պաշտպանը ընգրկվել էր նույն օրը հայտարարված Ալբանիայի հավաքականի կազմում և պետք է մասնակցեր առաջիկա օրերին կայանալիք Եվրո 2020-ի ընտրական փուլի խաղերին՝ ընդդեմ Թուրքիայի և Մոլդովայի։ Սակայն, կարծես թե ալբանացիները ստիպված կլինեն խաղալ առանց իրենց Էլսեյդի։
Ինչևիցե, Հյուսայի վնասվածքի լրջության աստիճանը պարզ կդառնա մի շարք բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Վնասվածք ստանալու պահի տեսանյութը՝ ստորև․
# Ա-սերիա, Էլսեյդ-Հյուսայ, Իտալիա, Նապոլի, Տորինո