Բարտոմեուն ազատ է արձակվել գրավի դիմաց
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ոստիկանությունն ազատ է արձակել «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին ։
Հաղորդվում է, որ Բարտոմեուն և նրա խորհրդական Ժաումե Մասֆերերը, որոնք ողջ գիշերն անց են կացրել ոստիկանական բաժանմունքում, հրաժարվել են ցուցմունք տալ իրենց դեմ։
Դատարանը հայտնել է, որ նախկին ֆունկցիոները և նրա խորհրդականը ազատ են արցակվել գրավի դիմաց, սակայն դատական գործը չի ավարտվել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ կատալոնական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ակումբի գրասենյակներում՝ կապված սկանդալային գործի հետ, որն առավել հայտնի է «Բարսագեյթ» անվանմամբ։
Բանն այն է, որ 2020 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» համագործակցում է I3 Ventures ընկերության հետ, որը տարբեր սոցցանցերում ստեղծել է կեղծ էջեր և դրա միջոցով փորձել է բարձրացնել Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեղինակությունը, իսկ դրան զուգահեռ քննադատել է ակումբի մի շարք ֆուտբոլիստների, ինչպիսիք են, օրինակ, Լեո Մեսսին ու Ժերար Պիկեն։
Բացահայտումներից հետո Բարտոմեուն հերքեց իր մասնակցությունն այդ գործին և նշանակեց հետաքննություն, ինչից հետո կատարված աուդիտը նույնպես չհաստատեց «Բարսելոնայի» ղեկավարի մեղավորությունը։ Հայտնի է, որ այդ դեպքից հետո ակումբի տնօրենների խորհրդի մի շարք անդամներ հրաժարական տվեցին։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» նախագահի ընտրությունները նախատեսված է անցկացնել մարտի 7-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսագեյթ, Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա լիգա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու