Խավի. «Ման. Սիթին չցանկացավ, որ Կանսելուն հանդես գա մեր կազմում»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարել է, որ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը շատ մոտ է եղել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին ձեռք բերելուն.
«Մենք ցանկանում էինք, որպեսզի Ժոաու Կանսելուն տեղափոխվի «Բարսելոնա»: Նրա ծառայություններն առաջարկել էին մեզ ու մոտ էինք համաձայնության հասնելուն:
Այդուհանդերձ, «Ման. Սիթին» այդ ամենը քննարկեց թիմի ներսում և ասացին, որ չեն ցանկանում, որ նա հանդես գա մեր կազմում»,- Խավիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա», որի կազմում դաշտ է դուրս եկել 21 անգամ` դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Արդեն հայտնի է, որ «ռեկորդ մայսերթը» չի օգտվելու վարձակալան պայմանագրում առկա 70 եվրոյի դիմաց Կանսելուի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու կետից, ինչի հետևանքով 29-ամյա ֆուտբոլիստը վերադառնալու է «Ման. Սիթի»:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Խավի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ