Խավի. «Խոտատածածկի վիճակն ազդեց Բարսայի խաղի վրա»
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին դժգոհել է «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտի խոտածածկի որակից.
«Խոտածածկի վիճակն ազդեց «Բարսայի» խաղի վրա։ Մենք մարզվել էինք չոր խոտի վրա։ Ես շատ էի լսել այս մարզադաշտի վատ խոտածածկի մասին, և այժմ բոլորը դա տեսան։
Այսպես խաղալը շատ դժվար է. ազդում է խաղի գեղեցկության վրա։ Գնդակը խրվում էր խոտածածկի մեջ։ Այս ամենը վատ է նաև «Խետաֆեի» համար։
Կարևոր է, որ խոտածածկը լինի լավ որակի, սակայն սա արդարացում չէ։
Մենք մեկ միավոր վաստակեցինք, ինչը կարող ենք վատ արդյունք չհամարել` հաշվի առնելով, թե որքան անհարմար էր այստեղ խաղալը։
Կարծում եմ` Լա լիգայում լավ մրցաշրջան ենք անցկացնում, սակայն չպետք է կանգ առնենք։ Առջևում կարևոր խաղեր կան»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Խետաֆե