Խավիի Ալ-Սադը գերխոշոր առաջարկ է կատարել Մեսսիին

Խավիի Ալ-Սադը գերխոշոր առաջարկ է կատարել Մեսսիին

08/08/2021 - 12:36

Քաթարը ներկայացնող «Ալ-Սադը», որի գլխավոր մարզիչը «Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Խավին է, գերխոշոր առաջարկ է կատարել կատալոնական ակումբի արդեն նախկին հարձակցող Լեո Մեսսիին։

Ինչպես տեղեկացնում է 101 Great Goals-ը, քաթարյան ակումբը Մեսսին առաջարկել է 3 տարվա պայմանագիր` ընդհանուր 1 մլրդ եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» օգոստոսի 5-ին հայտարարեց, որ Լեո Մեսսին այլևս չի շարունակելու մրցելույթները կատալոնական ակումբի կազմում, քանի որ չի կարող գրանցել նրա հետ կնքված պայմանագիրը։ Հայտնի է, որ արգենտինացի ֆուտբոլիստի հետ բանակցում է ՊՍԺ-ն, իսկ ինքը` Մեսսին, ցանկանում է համալրել հենց փարիզյան ակումբի շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023