«Խաղացեք գոլֆիստի հետ, եթե ձեզ չի գոհացնում Մբապեի գինը». ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր

«Խաղացեք գոլֆիստի հետ, եթե ձեզ չի գոհացնում Մբապեի գինը». ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր

25/08/2021 - 23:03

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռեալ Մադրիդը Կիլիան Մբապեի տրանսֆերի հետ համար օգոստոսի 24-ին ՊՍԺ-ին կատարել է առաջին պաշտոնական առաջարկը` 160 մլն եվրոյի տեսքով։

Այդ առաջարկը «Փարիզը» մերժել է, քանի որ 22-ամյա հարձակվողի դիմաց ցանկանում է ստանալ 200 մլն եվրո։

Այդ ամենի հետ կապված` ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն Համադ Ալ Թանին, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատրել.

«Եթե դուք համաձայն եք սահմանված գնի հետ, ապա կապվեք մեզ հետ կամ էլ մրցաշրջանն ավարտեք գոլֆիստի հետ»,- գրել է քաթարցի շեյխը` ակնարկելով «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլին, ով լրջորեն հետաքրքրված է գոլֆով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023