Հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին

Հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին

25/08/2021 - 22:29

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան մնում է շատ անորոշ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 24-ին նրա տրանսֆերի համար «Ռեալ Մադրիդը» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել` 160 մլն եվրոյի տեսքով։

«Փարիզի» ղեկավարությունը գրեթե վստահ է, որ 22-ամյա հարձակվողը չի երկարաձգելու պայմանագիրը ու նրան շատ բարդ կլինի պահել թիմում։ Մբապեն մերժել է «Պարի Սեն-Ժերմենի»` պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։

Ինչպես տեղեկացնում է GFFN-ը` հղում կատարելով L’Equipe-ին, այդ ամենը հաշվի առնելով` ՊՍԺ-ն կդիտարկի վաճառել Մբապեին միայն այն դեպքում, եթե նրա դիմաց վճարեն 200 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023