Լևանդովսկի. «Իմ դարաշրջանն ավարտվել է Բավարիայում»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում հանդես գալ մյունխենյան ակումբի կազմում։
«Իմ դարաշրջանն ավարտվել է «Բավարիայում»։ Այլևս չեմ տեսնում հնարավորություն կարիերաս այս ակումբում շարունակելու համար։
«Բավարիան» լուրջ ակումբ է, և ես հավատում եմ, որ չեն պատրաստվում ստիպողաբար պահել ինձ։ Ես չեմ ցանկանում այլևս այստեղ խաղալ։
Իմ տրանսֆերը լավագույն լուծումն է։ Հուսով եմ` ակումբն ինձ չի կանգնեցնի»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ նրա հաջորդ հավանական ակումբը «Բարսելոնան» է, որը լրջորեն հետաքրքրված է Լևանդովսկիի ծառայություններով։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 374 հանդիպում` դառնալով 344 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա Բ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ