Լևանդովսկին ճանաչվել է ՉԼ 5-րդ տուրի լավագույն խաղացող
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով «Ցրվենա Զվեզդայի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ 15 րոպեում դրաձավ պոկերի հեղինակ՝ 4 անգամ գրավելով տանտերերի դարպասը։
Նշենք նաև, որ Լևանդովսկին առաջ է անցել Լիոնել Մեսսից, Կեյլոր Նավասից, ինչպես նաև Ռոմելու Լուկակուից։
# Լիոնել-Մեսսի, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոմելու-Լուկակու