Լուկա Յովիչը հայտնվել է իտալական երկու ակումբի ուշադրության կենտրոնում
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող Լուկա Յովիչը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «սերուցքայինները» ցանկանում են սերբ ֆուտբոլիստին կրկին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Ա սերիան ներկայացնող «Սամպդորիան» և «Ջենոան»։
Հիշեցնենք, որ Յովիչը նախորդ մրցարջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է հարազատ «Այնտրախտում», որի կազմում մասնակցեց 18 հանդիպման` դառնալով 4 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Լուկա-Յովիչ, Ջենոա, Ռեալ Մադրիդ, Սամպդորիա, տրանսֆերներ