Լուկաս Սելարայանի գոլը հաղթանակ է պարգևել «Բելգրանոյին» 🎥
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուռայի 13-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ալդոսիվիին»։
Տանտերերի հաղթական գոլը 28-րդ րոպեին խփել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
33-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման` խփլեով 4-րդ գոլը։
Սելարայանը նախորդ մրցաշրջանում ներքին առաջնության 24 խաղում երեք անգամ էր գրավել մրցակիցների դարպասը։
«Բելգրանոն» 22 միավորով B խմբում 4-րդն է, «Ալդոսիվին»` 6 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի առաջնություն, Բելգրանո, Լիգա Պրոֆեսիոնալ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական