Լուկաս Սելարայանը գոլային փոխանցում է կատարել «Բելգրանոյի» կազմում 🎥
Արգենտինայի առաջնության 10-րդ տուրում «Բելգրանոն» տնային խաղում մրցել է «Բարակաս Սենթրալի» դեմ. գրանցվել է 1:1 հաշիվը։
«Բելգրանոյի» գոլը 32-րդ րոպեին խփել է Նիկոլաս Ֆերնանդեսը, որին օգնել է աչքի ընկնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
32-ամյա Սելարայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նա Արգենտինայի ընթացիկ առաջնությունում երկրորդ ասիստն է կատարել։
Հիշեցնենք, որ Սելարայանն այս տարվա հունվարին է 8 տարի անց վերադարձել «Բելգրանո»։
Կորդովա քաղաքը ներկայացնող ակումբը 10 միավոր ունի և 11-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում, «Բարակաս Սենթրալը» 14 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից