Լուկակուն նշել է, թե որ ակումբին էր երկրպագում մանուկ հասակում
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե մանուկ հասկաում որ ակումբին է երկրպագել․
«Երբ ես փոքր էի, «Ինտերն» իմ սիրելի ակումբն էր Իտալիայում: Այդ ամենը Ռոնալդոյի և Ադրիանոյի «պատճառով» էր։ Կարճ ասած՝ իմ երազանքն էր «Ինտերում» հանդես գալը։
Ռոնալդոն այստեղ խաղում էր երբ ես 6-7 տարեկան էի։ 1998 թվականը եղել է իմ առաջին ֆուտբոլային տարին՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, աշխարհի առաջնությունը, իսկ այնուհետև բրազիլացին վնասվածք ստացավ։ Նա բաց թողեց երկու տարի, վերադարձավ 2002 թվականին, իսկ այնուհետև լքեց ակումբը՝ տեղափոխվելով «Ռեալ»»,- կիսվել է Լուկուն իր հիշողություններով, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։
# Ա-սերիա, Ադրիանո, Ինտեր, Ռեալ Մադրիդ, Ռոմելու-Լուկակու, Ռոնալդո