Լուկակուն կրկնել  է Ալան Շիրերի ցուցանիշը

Լուկակուն կրկնել է Ալան Շիրերի ցուցանիշը

06/08/2020 - 00:37

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ինտերը» Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցում է «Խետաֆեի» դեմ։

Հանդիպման 33-րդ րոպեին միլանյան ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Ռոմելու Լուկակուն։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, բելգիացի հարձակվողը Եվրոպա լիգայի շրջանակում խփեց իր 8-րդ անընդմեջ գնդակը (3 գոլ «Ինտերի» կազմում ընթացիկ մրցաշրջանում, 5 գոլ՝ 2014/15 մրցաշրջանում «ՄՅՈՒ»-ի կազմում)։ Այդկերպ Լուկակուն կրկնել է «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ցուցանիշը, որը գրանցել էր 2005 թվականին։ Այդ ժամանակ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023