Վան Գալի չիրականացած երազանքը
Եթե կհիշեք Լուի վան Գալ անունով բավականին հայտնի ու հաջողված մարզիչ կար ժամանակին, ով բուռն մարզչական կարիերա ունեցավ, մարզեց համաշխարհային ֆուտբոլի գերհզոր ակումբներ, սակայն 2016 թվականին, հասկանալով, որ «իր ժամանակներն» անցել են, խզեց կապերը մեծ ֆուտբոլի հետ։
Հրաժեշտի ժամանակ վան Գալը հետաքրքիր մի ձևակերպում էր արել՝ ասելով․ «Իմ կինը նույնպես իրավունք ունի վան Գալ ունենալու, ժամանակն է ընտանիքին նվիրվել»։
Եվ ահա վերջերս հոլանդացի մասնագետը նորից հայտնվել է մեդիայի էջերում, հայտարարելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզելու տարիներին (2014-2016 թթ) ցանկացել է գնել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր այդպես էլ անգլիական ակումբում չեն հայտնվել։ Նրանցից են Նեյմարը, Ռոբերտ Լևանդովսկի, Սադիո Մանե, Ջեյմս Միլներ, Ռիադ Մարեզ։ Փոխարենը «կարմիր սատանաների» կազմում են հայտնվել Մենֆիս Դեպայը, Անտոնի Մարսիալը Մատեո Դարմիանը, Բաստիան Շվայնշտայգերը և այլոք։
Վան Գալը նաև հայտարարել է, որ Մանչեսթեր էր ժամանել մեծ ամբիցիաներով և սպասելիքներով, սակայն շուտով հիասթափվեց տնօրինության վարած քաղաքականությունից ու հեռացավ ակումբից։
# Լուի Վան Գալ, Մանչեսթեր-Յունայթեդ