Լոնդոնի քաղաքապետը օգնություն է խնդրել քաղաքի ակումբներից
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը լոնդոնյան բոլոր ակումբների ղեկավարներին դիմել է նամակով։ Նշվում է, որ նամակի մեջ ակումբների քաղաքապետությունը ակումբների ղեկավարներից օգնություն է ակնկալում կորոնավիրուսի դեմ պայքարում։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Խանը նամակով դիմել է «Արսենալին», «Բրենթֆորդին», «Վեսթ Հեմին», «Քուինզ Պարկ Ռեյնջերսին», «Միլլոուլին», «Տոտենհեմին», «Չարլթոնին», «Քրիսթալ Փելեսին», «Չելսիին», «Ֆուլհեմին» և այլ ակումբների, որպեսզի իրենց բուժաշխատողներին թողնեն աշխատեն հոսպիտալներում, ինչպես նաև ակումբների տրամադրության տակ գնտվող մարզադաշտերը և բնակելի շենքերը տրամադրեն Առողջապահության նախարարության աշխատակիցներին և բուժաշխատողներին, որոնք պետք է ժամանակավորապես մոտ բնակվեն հոսպիտալներին։
«Ես այս հարցին թեթևամտորեն չեմ մոտենում և գիտակցում եմ, որ այս իրավիճակում լոնդոնյան ակումբները լավ օրեր չեն ապրում, սակայն ես պարզ տեսնում եմ, որ մենք բոլորս պետք է միավորվենք և անենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք այս իրավիճակը»,- նշվում է Սադիկ Խանի հայտարարության մեջ։
«Տոտենհեմն» արդեն դրական է արձագանքել քաղաքապետի նամակին, «Չելսին» տրամադրել է մի քանի հյուրանոց, որոնք տեղակայված են «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի հարևանությամբ, «Արսենալը» նույնպես պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի և ԱՆ-ի հետ։
Նշենք, որ ներկա պահին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերը հասել են 33 հազարի, իսկ մահերի թիվը մոտ 3 հազարի։
# Արսենալ, Բրենֆորդ, Միլլոուլ, Չարլթոն, Չելսի, Սադիկ Խան, Վեսթ Հեմ, Տոտենհեմ, Քուինզ Պարկ Ռեյնջերս, Քրիստալ-Փելաս, Ֆուլհեմ