«Լոնդոնը գեղեցիկ քաղաք է». ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրը հրապարակել է Պոչետինոյի լուսանկարը Մեսսիի փոխարինումից հետո📸
Լիգա 1-ի 6-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լիոնի» նկատմամբ։
Փարիզյան ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Լեո Մեսսին, ով, սակայն, 76-րդ րոպեին փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Աշրաֆ Հակիմիին։
Փոխարինման դրվագում արգենտինացի ֆուտբոլիստը չի սեղմել «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը, ինչը բավական լուրջ քննարկումների առիթ է դարձել։
Այդ դրվագին անդրադարձել է նաև ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն համադ Ալ Թանին, ով Մեսսիի փոխարինվելուց հետո Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Մաուրիսիո Պոչետինոյի լուսանկարը և գրել հետևյալը.
«Լոնդոնը գեղեցիկ քաղաք է.. դուք գիտեք դա»։
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետի նախկին ակումբը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նա մարզել է 2014-19 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Լեո Մեսսի, Խալիֆա բեն Համադ Ալ Թանի, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Տոտենհեմ