Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

18/01/2025 - 19:30

Լիտվայի հավաքականի վինգեր Մատաս Վարեյկան տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է Transfermarkt-ը։

24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպոինի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Վարեյկան Լիտվայի ամենաանվանի ակումբներից մեկի` «Ժալգիրիսի» սան է, իսկ 2024 թ. հունվարին տեղափոխվել էր «Հեգելման»։ Լիտվայի ավարտված առաջնությունում նա 32 խաղում խփել է 10 գոլ, կատարել 1 ասիստ և օգնել իր թիմին դառնալ երկրի փոխչեմպիոն ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Transfermarkt-ը եզրային հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 450 հազար եվրո։

Վարեյկան 2024 թ. նաև նորամուտն է նշել Լիտվայի ազգային հավաքականում և մասնակցել 2 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023