«Լիվերպուլի» ու «Լիդսի» թրիլերային և դրամատրիկ ոչ-ոքին 🎥
«Լիվերպուլի» ու «Լիդսի» թրիլերային և դրամատրիկ ոչ-ոքին 🎥
07/12/2025 - 00:28

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիդսն» ու «Լիվերպուլն» «Էլանդ Ռոուդ» ստադիոնում գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։

Հանդիպման գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Մերսիսայդյան գրանցը 48-րդ ու 50-րդ րոպեներին Հուգո Էկիտիկեի դուբլի շնորհիվ շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ։

«Լիդսը» նույնպես երկոր րոպեում հավասարեցրեց հաշիվը. 73-րդ ու 75-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ու Անտոն Ստախը։

80-րդ Արնե Սլոթի գլխավորած թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ. լուսատախտակին 3:2 հաշիվը վառեց Դոմինիկ Սոբոսլայը։

Երբ թվում էր, թե «Լիվերպուլը» կհաղթի, 90+6-րդ րոպեին յորքշիրյան ակումբը ոչ-ոքի կորզեց. հերոսացավ Աո Տանական։

Գործող չեմպիոնը 23 միավորով 8-րդն է, «Լիդսը»` 15 միավորով 16-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025