Լիվերպուլի հետքերով. Սելթիկն 9 անպատասխան գնդակ է  ուղարկել մրցակցի դարպասը🎥

Լիվերպուլի հետքերով. Սելթիկն 9 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը🎥

28/08/2022 - 18:10

Շոտլանդական Պրեմիերշիփի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Սելթիկը» հյուրընկալվելիս մրցեց «Դանդի Յունայթեդի» դեմ։

«Կելտերը» պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։

Անգե Պոստեկօղլուի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձան Կյոգո Ֆուրուհասին ու Լիել Աբադան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոտան, Յոսիպ Յուրանովիչն ու Կարլ Ստարֆելտը։

Հավելենք, որ «Սելթիկը» արտագնա խաղերում տոնել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Հատկանշական է, որ Գլազգոն ներկայացնող ակումբն առհասարակ ընդամենը երրորդ անգամ է պաշտոնական խաղերում մրցակցի դարպասն 9 գնդակ ուղարկում։

«Սելթիկը» 1970 թ. սեպտեմբերի 16-ին Եվրոպական չեմպիոնների գավաթի (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան) առաջին փուլում 9:0 հաշվով հաղթել է ֆիննական ԿՊՎ-ին, իսկ 2010 թ. նոյեմբերի 6-ին Պրեմիերշիփի շրջանակում` «Աբերդինին»։

Նշենք, որ «կելտերն» այս հաղթանակից հետո վաստակել են 15 միավոր և գլխավորում են Պրեմիերշիփի մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ ընթացիկ ֆուտբոլային weekend-ի ժամանակ «Լիվերպուլը» նույնպես իր մրցակցին հաղթել էր 9:0 հաշվով` առավելության հասնելով «Բորնմութի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023