«Լիվերպուլը» շարունակում է փայլել` հիանալի խաղով հաղթելով «Ման. Սիթիին» 🎥

«Լիվերպուլը» շարունակում է փայլել` հիանալի խաղով հաղթելով «Ման. Սիթիին» 🎥

23/02/2025 - 22:19

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էթիհադ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Մերսիսայդյան գրանդը հերթական վստահ ու գրագետ հանդիպումն անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։

Արնե Սլոթի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Մոհամեդ Սալահն ու Դոմենիկ Սոբոսլայը։

«Լիվերպուլը» 64 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և արդեն 11 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները», սակայն, մեկ հանդիպում քիչ են անցկացրել։ «Սիթին» 44 միավորով 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023