Լիվերպուլը շարունակում է կրնկակոխ հետապնդել Սիթիին` հյուրընկալվելիս հաղթելով Բրայթոնին🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ մերսիսայդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։
«Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուիշ Դիաշն ու Մոհամեդ Սալահը։
Նշենք, որ Սալահը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց հոբելյանական` 20-րդ գոլը և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 66 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 3 միավոր։
«Բրայթոնը», ԱՊԼ-ի շրջանակում կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը, մնաց 33 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ