Լիվերպուլը մտադիր չէ պաշտոնանկ անել Կլոպին
«Լիվերպուլի» ղեկավարությունը, չնայած ակումբի գրանցաց վերջին անբավարար արդյունքներին, շարունակում է աջակցել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ում չի պատրաստվում պաշտոնանկ անել:
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը գերմանացի մասնագետի հետ արդեն սկսել են պատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին՝ կազմելով որոշակի ծրագրեր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիրների» տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելը:
Բացի Բելինգհեմից, «Լիվերպուլի» շորթ-լիսթում ընգրկվել են նաև Մատեուշ Նունյեսը («Վուլվերհեմպտոն») և Մեյսոն Մաունթը («Չելսի»). վերջինս գործող պայմանագրի երկարաձգման հարցում չի կարողանում համաձայնության հասնել «ազնվականների» հետ, որն ավարտվում է 2024թ. հունիսի 30-ին:
Հաղորդովում է, որ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ կիսապաշտպանությունն ու պաշտպանությունն ամրապնդելու խիստ անհրաժեշտություն կա:
Ստեղծված իրավիճակում ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը Յուրգեն Կլոպի հետ և ցանկանում է նրան աջակցել՝ իրականացնելով անհրաժեշտ տրանսֆերները:
Հավելենք, որ «Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում անկայուն մրցելություներով է աչքի ընկնում: Ակումբը Պրեմիեր լիգայի խաղարկությունում անցկացրած 22 խաղից հետո վաստակել է միայն 35 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, դուրս է մնացել Անգլիայի գավաթից և Լիգայի գավաթից, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում սեփական հարկի տակ 2:5 հաշվով խայտառակ պարտություն է կրել «Ռեալ Մադրիդից»:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am