Լիվերպուլը կապ է հաստատել Տորինոյի պաշտպանի ներկայացուցիչների հետ

Լիվերպուլը կապ է հաստատել Տորինոյի պաշտպանի ներկայացուցիչների հետ

31/12/2020 - 18:16

«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկի կազմում։

23-ամյա բրազիլացի պաշտպանի ծառայություններով ամռանը հետաքրքրված էին «Էվերտոնն» ու «Ֆուլհեմը», սակայն, ամենաակտիվը ներկա պահին «Լիվերպուլն» է, որն արդեն կապի է դուրս եկել խաղացողի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է  Corriere Granata-ն։

Մերսիսայդյան ակումբը լրջորեն անհանգստացած է կենտրոնական պաշտպանի դիրքի հարցում, քանի որ ներկա պահին վնասվածքներ ունեն ակումբի հիմնական երեք կենտրոնականները՝ Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսն ու Ժոել Մատիպը։

Գլեյսոն Բրեմերը «Ատլետիկո Մինեյորյից» 5․8 մլն եվրոյի դիմաց «Տորինո» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը հեղինակավոր Transfermarkt պորտալը գնահատում է 6 մլն եվրո։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023