Լիվերպուլը լուրջ մրցակից ունի Վերների տրանսֆերի հարցում
«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, «Ինտերը» միացել է հարձակվողի համար մղվող պայքարին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի հարձակվողը չի դիտարկում իտալական որևէ ակումբ տեղափոխվելու գաղափարը և պատրաստվում է տեղափոխվել Պրեմիեր լիգա։
Մինչև կորոնավիրուսի համավարակի ահագնացումը, «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված էր հարձակվողի ծառայություններով և պատրաստ էր վճարել խաղացողի հրաժարագինը, որը մայիսից սկսած կազմում է 58 մլն եվրո, սակայն մերսիսայդյան ակումբը որոշել է անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները և ցանկանում է մտածել տրանսֆերի հարցում, այդ պատճաով էլ 24-ամյա հարձակվողը, հնարավոր է, սկսի դիտարկել նաև «Ինտերի» տարբերակը։ Սակայն, Վերները բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է աշխատել Յուրգեն Կլոպի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբի ղեկավարները մշտապես կապի մեջ են հարձակվողի ներկայացուցիչների հետ։
# Ինտեր, Լայպցիգ, Լիվերպուլ, կորոնավիրուս, Տիմո Վերներ, տրանսֆերներ