Լիդսի դարպասապահը որակազրկվել է 8 խաղով
Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» դարպասապահ Կիկո Կասիլիան մրցակցին ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար որակազրկվել է 8 խաղով։ Իսպանացի դարպասապահը տուգանվել է նաև 70 հազար եվրոյով։ Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականին սեպտեմբերի 28-ին «Չարլթոնի» դեմ խաղում․ Կասիլիան վիրավորանքներ էր հասցրել Ջոնաթան Լեկոյին։
Սակայն խաղացողը ժխտում է , որ նման բան է արտահայտություններ է թույլ տվել Լեկոյի նկատմամբ․
«Ես շատ տխուր եմ։ Ռասիզմը չի կարելի հանդուրժել։ Սրանք կյանքիս ամենավատ 5 ամիսներն էին։ Ես այնպիսի արտահայտություններ թույլ չեմ տվել, որի համար այսպիսի պատժի եմ արժանանում»,- իսպանացի դարպասապահի խոսքերը մեջբերում է Marca-ն։
# Լիդս, Կիկո Կասիլիա, Չարլթոն, Չեմպիոնշիփ, Ջոնաթան Լեկո