Լիդսի ֆուտբոլիստները մարզում են անցկացրել հատուկ մարզաշապիկներով📸
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Լիդսը» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում մրցում է գործող չեմպիոն «Լիվերպուլի» դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած նախաղային մարզմանը «Լիդսի» ֆուտբոլիստները ներկայացել են հատուկ մարզումային համազգեստով՝ դատապարտելով Սուպերլիգայի ստեղծման գաղափարը։
Ֆուտբոլիստներ մարզաշպիկների վրա եղել է Չեմպիոնների լիգայի տարբերանշանը, իսկ դրանց վրա գրված է եղել հետևյալը․
«Վաստակեք դա դաշտում․ ֆուտբոլը երկրպագուների համար է»։
Այդ գրությամբ պաստառ կախված է նաև «Էլանդ Ռոուդ» մարզադաշտի տրիբունաներից մեկում։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ մի շարք ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիդս, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Սուպերլիգա