Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն՝ ըստ Ֆրանսիայի ֆուտբոլիստների միության
Մայիսի 23-ին կայացավ ֆրանսիական Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրը, որի արդյունքներով «Լիլը» դարձավ չեմպիոն։
«Շները» գահընկեց արեցին ՊՍԺ-ին՝ իրենց պատմության մեջ միայն 4-րդ անգամ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն։
Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունը հրապարակել է, իր վարկածով, ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքական, որն ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Կեյլոր Նավաս (ՊՍԺ)
Պաշտպաններ – Ռեյնալդու Մանդավա («Լիլ»), Պրեսնել Կիմպեմբե, Մարկինիոս (երկուսն էլ՝ ՊՍԺ), Ժոնաթան Կլոս («Լանս»)
Կիսապաշտպաններ – Բենջամեն Անդրե («Լիլ»), Լուկաս Պակետա («Լիոն»), Օրելյեն Չուամենի («Մոնակո»)
Հարձակվողներ -Նեյմար, Կիլիան Մբապե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Մեմֆիս Դեպայ («Լիոն»)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամեն Անդրե, Ժոնաթան Կլոս՛, Լանս, Լիգա-1, Լիլ, Լիոն, Լուկաս Պակետա, Կեյլոր-Նավաս, Կիլիան-Մբապե, Մարկինիոս, Մեմֆիս Դեպայ, Մոնակո, Նեյմար, ՊՍԺ, Պրեսնել Կիմպեմբե, Ռեյնալդու Մանդավա, Օրելյեն Չաումենի