Լիգա 1-ը ներկայացնող երկու ակումբներ հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, կարիերան շարունակի ֆրանսիական Լիգա 1-ում։
Ինչպես հայտնում է Twitter-ի Armenie Football էջը, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» ու «Մարսելը»։
Աղբյուրի փոխանցմամբ` մոնեգասկյան ակումբի ներկայացուցիչները 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն առաջարկ են կատարել «Կրասնոդարին» և կապ են հաստատել Սպերցյանի գործակալի հետ, որպեսզի պայմանագիր կնքեն նրա հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշենք, որ «Մոնակոյի» ու Սպերցյանի միջև կապի մասին տեղեկությունը հաստատել է նաև լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Հավելենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի կազմում անցկացրել է 34 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Մոնակո, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել