Լիգայի գավաթ. Քրիսթալ Փելասը ֆանտաստիկ comeback արեց Պլիմութի դեմ խաղում🎥
Անգլիայի Լիգայի գավաթի 1/32 եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Պլիմութի» դեմ։
«Արծիվների» համար հանդիպումն անչափ անհաջող մեկնարկ և ընթացք ստացավ, քանի որ տանտերերը նախ 6-րդ րոպեին բացեցին, ապա 46-րդ րոպեին` կրկնապատկեցին հաշիվը։
«Պլիմութի» գոլերը խփեցին Բեն Ուեյն ու Լյուկ Կանդլը։
Այդուհանդերձ, Ռոյ Հոջսոնի թիմը պարզապես ֆանտաստիկ comeback արեց և 58-62-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեց մրցակցի դարպասն ու ոչ միայն հետ բերեց կորցրածն, այլև առաջ անցավ հաշվի մեջ. դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ֆիլիպ Մատետան, մեկ գոլ էլ խփեց Օդսոն Էդուարը։
Հետագայում Մատետան 83-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այսպիսով, «Քրիսթալ Փելասը» 4:2 հաշվով հաղթեց «Պլիմութին»` դուրս գալով Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Ժան-Ֆիլիպ Մատետա, Պլիմութ, Ռոյ Հոջսոն, Քրիսթալ Փելես, Օդսոն Էդուարդ