Լիգայի գավաթ. Շերկիի փայլուն գոլն ու «Ման. Սիթիի» վստահ հաղթանակը 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
«Քաղաքաբնակներից» 32-րդ րոպեին հեռահար հարվածով փայլուն գոլ խփեց թիմի նորեկ Ռայան Շերկին` բացելով հաշիվը։ 67-րդ րոպեին գոլով աչքի ընկավ նաև Սավինիոն։
Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։