Լիգայի գավաթ. Միդլսբրոն խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Չելսիին 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոն» «Ռիվերսայդ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. «Բորոն» հաղթեց 1:0 հաշվով։
Մայքլ Քարիկի թիմին հաղթանակ պարգևեց Հեյդեն Հեքինի խփած միակ գոլը, ով աչքի ընկավ 37-րդ րոպեին։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև տանտերերի դարպասապահ Թոմ Գլովերը, ով կատարեց 5 սեյվ։
Նշենք, որ «Միդլսբրոն» 2004 թ. փետրվարի 4-ից ի վեր առաջին հաղթանակը տոնեց Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում։
Հավելենք, որ այդ տարի ակումբը պատմության մեջ դեռևս միակ անգամ հաղթեց Լիգայի գավաթը։
Ավելացենք, որ «Չելսի» – «Միդլսբրո» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 23-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Թոմ Գլովեր, Հեյդեն Հեքին, Մայքլ Կարիկ, Միդլսբրո, Չելսի