Լիգայի գավաթ. Լիվերպուլն ու Նյուքասլը դուրս են եկել կիսաեզրափակիչ
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցել է առաջնության ակնհայտ հետնապահ «Սաութհեմփթոնի» դեմ։
Մերսիսայդյան ակումբն առաջին խաղակեսում Դարվին Նունյեսի և Հարվի Էլիոթի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն է ստացել, որին մրցակիցը պատասխանել է միայն Քեմերոն Արչերի դիպուկ հարվածով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում է նաև «Նյուքասլը», որը «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» նկատմամբ։
«Կաչաղակներից» դուբլ է գրանցել Սանդրո Տոնալին, մեկ գոլ էլ խփել է Ֆաբիան Շերը, իսկ հյուրերից աչքի է ընկել Յոհան Վիսան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև «Արսենալը», որը Գաբի Ժեզուսի հեթ-տրիկի շնորհիվ 3:2 հաշվով պարտության է մատնել «Քրիսթալ Փելասին»։
Քառորղ եզրափակիչի վերջին դիմակայությունում մրցելու են «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 19-ին` Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Արնե Սլոտ, Բրենթֆորդ, Դարվին Նունյես, Լիվերպուլ, Հարվի Էլիոթ, Յոհան Վիսա, Նյուքասլ, Սանդրո Տոնալի, Սաութհեմփթոն, Ֆաբիան Շեր