Լեսթերի երեք ֆուտբոլիստ մեկուսացվել են․ նրանք կորոնավիրուսի ախտանիշներ են ունեցել
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ակումբի երեք խաղացողների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի ախտանիշներ․
«Մեր թիմի որոշ խաղացողների մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել։ Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ և նրանց մեկուսացրել ենք արտաքին աշխարհից»,- նշել է Ռոջերսը, ում խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 13-ին, հայտնի դարձավ, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան և «Չելսիի» եզրային հարձակվող Կալում Հոդսոն-Օդոյին կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել։
# Արսենալ, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Կալում Հոդսոն-Օդոյի, կորոնավիրուս, Միկել Արտետա, Չելսի