Լեսթերը վրաերթի ենթարկեց Սիթիին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի»։
Խաղում բավականին անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «աղվեսները» հյուրընկալվելիս տպավորիչ՝ 2։5 հաշվով առավելության հասան «քաղաքաբնակների» նկատմամբ։
Բրենդան Ռոջերսի թիմի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Ջեյմի Վարդին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյմս Մեդիսոնն ու Յուրի Տիլեմանսը։ Պեպ Գվարդիոլայի թիմից էլ գոլերի հեղինակներ դարձան Ռիյադ Մարեզն ու Նաթան Ակեն։ Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դարպասին այս խաղում երեք 11 մետրանոց հարված է նշանակվել։
«Լեսթերը» առաջնությունը հիանալի է մեկնարկել և անցկացրած 3 խաղից հետո ունի 100 տոկոսանոց ցուցանիշ՝ «Էվերտոնի» հետ գլխավորելով մրցաշարային աղյուսակը, իսկ «Սիթին» ունի 3 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Երկնագույնները» 13-րդն են։
# ԱՊԼ, Լեսթեր, Մանչեսթեր-Սիթի, Յուրի Տիլեմանս, Նաթան Ակե, Ջեյմի Վարդի, Ջեյմս Մեդիսոն, Ռիյադ Մարեզ